ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հաստատվեց Հայաստանի 2019 թ. հողային հաշվեկշիռը
16:00 03.10.2019

Հաստատվեց Հայաստանի 2019 թ. հողային հաշվեկշիռը

Կառավարությունը հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռը, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի և կառավարության որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։

 Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռ բաժնում կտեղադրվի որոշման վերաբերյալ գրավոր փաստաթուղթը կառավարությունից ստանալուն պես։ 

2018 թվականից ի վեր, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ, հողային հաշվեկշռում առանձին ներկայացվում են նաև համայնքների և մարզերի տվյալները։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարներն ու Ջրային կոմիտեի նախագահը պետք է մարզպետներին, համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտեին ներկայացնեն  իրենց ոլորտներում հողային ֆոնդի կազմում փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և  այլն)` հողերի ընթացիկ հաշվառումն  իրականացնելու համար: Շրջակա միջավայրի նախարարը նույն նպատակով պետք է նաև ներկայացնի անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 03.10.2019

Ամենաշատ ընթերցվածները