Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 18.3 հա տարածք
Հոկտեմբերի 3-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի մոտ՝ 10 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 300 քմ, 200 քմ, Հնաբերդ գյուղում՝ 3 հա, Նոր Խարբերդ գյուղի մոտ՝ 4000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, 4 հա, Աբովյան քաղաքում՝ 2000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ, 200 քմ, Արթիկ քաղաքում՝ 400 քմ,
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 500 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ