ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում այս տարի արձանագրվել է հրդեհների աննախադեպ քանակ
17:00 04.10.2019

Հայաստանում այս տարի արձանագրվել է հրդեհների աննախադեպ քանակ

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 2019 թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 3031 հրդեհով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մեկ տարվա պաշտոնավարման ամփոփման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում եղել է հրդեհների աննախադեպ քանակ: Անցյալ տարի ունեցել ենք 5478 հրդեհի դեպք, իսկ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 8509 հրդեհ: Մեր հրշեջ-փրկարարները կարողացել են մարել բոլոր հրդեհները»,- նշեց Ցոլակյանը:

Նրա խոսքով` սույն թվականի առաջին 9 ամսվա ընթացքում  911 ծառայության կողմից սպասարկվել է 1 մլն 404 հազար զանգ: ԱԻ նախարարն ընդգծեց, որ հրշեջ-փրկարարները կանչով դուրս են եկել 22516, իսկ 2018 թվականին` մոտ 18 հազար անգամ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 04.10.2019

Ամենաշատ ընթերցվածները