Աշխարհ
Մեկ օրում ավելի քան հազար փախստական է վերադարձել Սիրիա
Ավելի քան 360 մարդ մեկ օրում Սիրիա է վերադարձել Լիբանանից, և ավելի քան 800 փախստական՝ Հորդանանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով փախստականների ընդունելության, բաշխման և տեղավորման տեղեկատվական տեղեկագրին:
«Վերջին օրերին արտերկրից Սիրիայի Արաբական Հանրապետություն են վերադարձել 1187 փախստականներ՝ այդ թվում Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել- Քալահ» անցակետերով՝ 365 մարդ, Հորդանանից «Նասիբ» անցակետով՝ 822 մարդ»,-ասված է տեղեկագրում:
Աղբյուր` «Արմենպրես»