ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տիգրանի հետ ամեն ինչ կարգին է, վնասվածք չկա. Աշոտ Բարսեղյան
13:00 07.10.2019

Տիգրանի հետ ամեն ինչ կարգին է, վնասվածք չկա. Աշոտ Բարսեղյան

Ղազախստանի Գավաթի խաղարկության եզրափակչում Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը օգնեց «Կայսարին»՝ հաղթել ու ձեռք բերել ԵԼ ուղեգիր: Մեր ֆուտբոլիստը 122-րդ րոպեին դարձավ հաղթական գոլի համահեղինակը: 124-րդ րոպեին Բարսեղյանը փոխարինվել էր՝ խաղադաշտը լքելով դժվարությամբ: Հաղորդվում էր, որ կա վնասվածք:

ArmSport.am-ը կապ հաստատեց «Գանձասար-Կապանի» մարզիչ Աշոտ Բարսեղյանի հետ՝ նրանից ճշտելու որդու առողջական վիճակի մասին մանրամասներ:

Ինչպես փոխանցեց Բարսեղյան-ավագը՝ Տիգրանի հետ ամեն բան կարգին է:

«Քիչ առաջ եմ խոսել Տիգրանի հետ: Ինքն էլ զարմացած, թե ինչու են սոցիալական ցանցերում խոսում իր՝ վնասվածք ստանալու մասին: Խաղի ընթացքում թեթև հարվածներ ստացել է: Գոլային փոխանցման դրվագում էլ եղել է հարված, բայց ոչ մի լուրջ բան չկա, Տիգրանը վնասվածք չունի», - ասաց Աշոտ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցն երեկ հրապարակել է Ազգային հավաքականի հայտացուցակը: Տիգրան Բարսեղյանը նույնպես հրավեր է ստացել նախապատրաստվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղին:

Աղբյուր՝ tert.am

13:00 07.10.2019

Ամենաշատ ընթերցվածները