Քաղաքական
Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետը որոշումը ստորագրել է հոկտեմբերի 7-ին։
Հիշեցնենք, որ ոստիկանության պետի պաշտոնից ազատված (սեպտեմբերի 18) Վալերիյ Օսիպյանը հենց նույն օրը նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
Աղբյուր` Panorama.am