Հասարակական
Սյունիքում երիտասարդը հոր զենքով կրակել է իրեն
Երիտասարդը որոշել է կյանքին վերջ տալ, վերցրել է հոր հրացանն ու կրակել կրծքավանդակին։
Sputnik-ի տեղեկություններով` երեկ հրազենային վնասվածքով Կապանի հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, որը բնակվում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում։
Ըստ մարզում շրջանառվող որոշ տեղեկությունների` երիտասարդը հոր հրացանով կրակել է իր կրծքավանդակին` կյանքին վերջ տալու համար։
Դեպքից անմիջապես հետո նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Իրավապահները պարզում են պատճառները, թե ինչու է երիտասարդը դիմել այդ ծայրահեղ քայլին։ Նոր մանրամասների դեպքում հավելյալ կտեղեկացնենք։
Աղբյուր՝ armeniasputnik.am