ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում
19:00 27.01.2020

4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

4,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերվա ժամը 1-ին:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին 10 կիլոմետր խորության վրա:

Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվել, հաղորդել Է Sputnik-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 27.01.2020