ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ
14:00 13.02.2020

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանն ու խորհրդական Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Հայաստանում այս պահին գործող և կառուցման փուլում գտնվող սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների հետ: Այս մասին տեղեկացնում է  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում, հանրապետությունում գործող սպանդանոցների ավելացմանը զուգահեռ, անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, ևս մեկ անգամ կներկայացվեն սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի բոլոր մանրամասները, համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգը, իսկ մասնակիցներին կտրվեն վկայականներ: 

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը շեշտել է, որ վերահսկողությունը սպանդանոցներում կատարվող անասնաբուժանատիտարական փորձաքննությունների հանդեպ խիստ է լինելու, ու ներկայացրել այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել սպանդանոցների անբարեխիղճ գործունեությունը, մասնավորապես՝ անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի կեղծումը:

Պարոն Սարոյանը հորդորել է զերծ մնալ անօրինական գործողություններից, քանի որ նման խախտման փաստի հաստատման դեպքում կարգազանցին սպառնում է քրեական պատասխանատվություն:
Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ տեսուչները, որոնք պարբերաբար շրջայցեր են կատարոմ մսի և ենթամթերքի իրացման ցանցում, ներկայացրել են հայտնաբերված խնդիրները՝ կապված հատկապես 5-րդ ձևի փաստաթղթի լրացման հետ:

Կողմերը քննարկել են տարբեր առաջարկներ՝ գործընթացն առավել հասկանալի ու մատչելի դարձնելու նպատակով:

Տեսչական մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ցանկացած խնդրի կամ անհասկանալի իրավիճակի դեպքում իրենք պատրաստ են օգնել խորհրդատվությամբ, ուղղորդել՝ պահպանելու քայլերի ճիշտ հերթականությունը, և տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն, հատկապես որ սպանդանոցների ավելացման հետ կփոխվեն նաև օրակարգային հարցերն ու առաջացող խնդիրները:

Աղբյուր` Panorama.am

14:00 13.02.2020