ԱՎԵԼԻՆ

Արցախ

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայկական կողմից սադրանքի մասին
17:00 24.03.2020

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայկական կողմից սադրանքի մասին

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը․

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»,- ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 24.03.2020