Արցախ
Արցախում կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, թեստավորման արդյունքները պարզ կլինեն այսօր:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:
Աղբյուր` Panorama.am