ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կլինի 5 փոխարինում, և կբացառվեն ձեռքսեղմումները
18:00 21.05.2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կլինի 5 փոխարինում, և կբացառվեն ձեռքսեղմումները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է թիմերին կատարել 5 փոփոխություն վերսկսվող բարձրագույն խմբի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր փոփոխություններով 2019-2020 մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից երկու օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ակումբի ամբողջ անձնակազմը (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ եւ այլն): Թիմերը պետք է նվազեցնեն հավաքները փակ տարածքներում:

Մարզադաշտում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ դիմակ: Թիմերը պետք է ժամանեն մարզադաշտ տարբեր ժամերի, և ակումբների ավտոբուսները խաղերին մեկնելուց առաջ պետք է ախտահանվեն:

Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5 փոխարինում:

Խաղերի ընթացքում արգելվում են ձեռքսեղմումները, թիմային լուսանկարները, գրկախառնությունները, դրոշների եւ հուշանվերների փոխանակումը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 21.05.2020