ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5․2 հա տարածք
16:00 05.06.2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5․2 հա տարածք

Հունիսի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ մոտ 200 քմ,

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ մոտ 4 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ մոտ 1000 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 200 քմ, Մեղրի քաղաքում՝ մոտ 2500 քմ, Ղուկասավան գյուղում՝ մոտ 2000 քմ,

Վայոց ձորի մարզի Արին գյուղում՝ 550 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

16:00 05.06.2020