ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 566, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 14 669 է, մահվան դեպքերինը՝ 327
13:00 11.06.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 566, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 14 669 է, մահվան դեպքերինը՝ 327

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 566 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 669-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 245 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 82 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 327-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 240 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5466, փաստացի բուժվողներինը՝ 8876 (մեկ օրում ավելացել է 303-ով): Մեկ օրում թեստավորվել է 2233 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 75 389քաղաքացի: 

Աղբյուր՝ tert.am

13:00 11.06.2020

Ամենաշատ ընթերցվածները