ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հունիսի 12-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17:00 11.06.2020

Հունիսի 12-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհով անցնող նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 12-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Գ-1 թաղամասերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 12-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա և Լեռնակերտ գյուղերի գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Աղբյուր՝ tert.am

17:00 11.06.2020

Ամենաշատ ընթերցվածները