ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 4․3 հա տարածք
17:00 17.06.2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 4․3 հա տարածք

Հունիսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ մոտ 400 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1 հա, 6000 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ մոտ 3000 քմ,

Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ 1․5 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 500 քմ, 700 քմ, Քաջարան քաղաքում՝ 300 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

17:00 17.06.2020