ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայտնի են միասնական քննությունների կենտրոնները
18:00 26.06.2020

Հայտնի են միասնական քննությունների կենտրոնները

Արդեն հայտնի է՝ որ կենտրոններում տեղի կունենան միասնական քննությունները։

Դրանք են՝

Արագածոտնի մարզ՝ թիվ 7, 8 հիմնական դպրոցներ,

Գեղարքունիքի մարզ՝ Գավառի թիվ 1, 3 հիմնական, թ․ 8 միջնակարգ դպրոցներ,

Երեւան՝ թ․ 11, 88 հիմնական եւ թ․46, 62 ավագ դպրոցներ,

Լոռու մարզ՝ Վանաձորի թ․ 24 միջնակարգ, թ․ 5 ավագ եւ թ․ 6 հիմնական դպրոցներ,

Կոտայքի մարզ՝ Չարենցավանի թ․1 ավագ, թ․ 3, 4, 5 հիմնական դպրոցներ,

Շիրակ մարզ՝ թ․ 21 միջնակարգ, Գյումրու թ․ 10 եւ 11 հիմնական դպրոցներ,

Սյունիքի մարզ՝ Գորիսի թ․ 3 եւ 6 դպրոցներ, Կապանի թ․ 2 եւ 6 հիմնական դպրոցներ,

Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորի ավագ դպրոց,

Տավուշի մարզ՝ Իջեւանի թիվ 1, 3, 5  հիմնական դպրոցներ։

Կենտրոններն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դիմորդներն էլեկտրոնային փոստով ծանուցում կստանան, թե կոնկրետ որտեղ են իրենք հանձնելու քննություն։

Աղբյուր՝ araratnews.am

18:00 26.06.2020

Ամենաշատ ընթերցվածները