ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով կրճատվել են գինեգործական ընկերությունների եկամուտները
12:30 29.06.2020

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով կրճատվել են գինեգործական ընկերությունների եկամուտները

Համաճարակը ԱՊՀ երկրներում գինու արդյունաբերության կրճատման պատճառ դարձավ: Մոտ ժամանակներս ֆերմերները կսկսեն հավաքել նոր բերքը, և նկուղները կլցվեն: «MIR 24»-ի թղթակիցները փորձել են տեղեկանալ, թե արդյոք առաջիկայում ապրանքի վաճառքի հնարավորություններ կան:

Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսը մեկ քառորդով կրճատել է գինեգործական գործարանների եկամուտները: Արտակարգ դրության և կարանտինի պատճառով արտադրությունը չէր աշխատում, իսկ արտահանումը կրճատվել էր:

Ըստ աղբյուրի, երկու ամսից գինեգործները կսկսեն հավաքել խաղողի նոր բերքը, որն այս տարի առատ է: Արդյո՞ք գինեգործները կհասցնեն ազատել նկուղները. նրանք դեռ չգիտեն, թե ինչպե՞ս դա անեն:

Վրաստան

Գինեգործությունն ու տուրիզմը փոխկապակցված են: Երկրի հյուրերը համտեսում են իսկական վրացական գինի և այն տանում իրենց հետ՝ նվիրելու ընկերներին և հարազատներին: Բայց տեղում վաճառքը գինեգործների եկամտի ընդամենը 30% -ն է կազմում: Հիմնական մասնաբաժինը արտահանվում է: Անցյալ տարի 90 միլիոն շիշ առաքվել է 47 երկիր: Այս տարի ակնկալվում է արտադրության անկում:

Այս հարցը քննարկվել է վարչապետ Գեորգիա Գախարիայի և գինեգործների առցանց հանդիպման ժամանակ: Այն նախաձեռնել էր գյուղատնտեսության նախարարությունը:

«Մենք հասկանում ենք, որ այն երկրներում, ուր մենք ուղարկում ենք մեր արտադրանքը, համաճարակի պատճառով իրավիճակը նույնպես դյուրին չէ, հարվածի տակ է նաև զբոսաշրջության ոլորտը: Հետևաբար, որոշվեց մշակել միջոցառումներ գինեգործներին օգնելու համար, որպեսզի նրանք կարողանան գոյատևել այս ժամանակաշրջանում»,- ասել է Վրաստանի գյուղատնտեսության և սննդի նախարար Լևան Դավիթաշվիլին:

Վրաստանում խաղողի բերքահավաքը սկսվում է օգոստոսի կեսերից: Ռթվելին կսկսվի Կախեթիում, այնուհետև կտեղափոխվի այլ շրջաններ:

Մոլդովա

Մոլդովայի ներքին շուկայում գինու վաճառքը կիսով չափ նվազել է: Արտահանումը եղել է ընդամենը 25%՝ Եվրամիության հետ շրջանառության ժամանակավոր դադարեցման պատճառով: Այժմ գինեգործները վերականգնում են իրենց բիզնեսը: Մինչև տարեվերջ նրանք նոր պայմանագրերի շնորհիվ մտադիր են վերադարձնել իրենց շահույթը: ԱՊՀ-ում առաքում ունեցող ձեռնարկություններն ավելի քիչ կորուստներ են կրել:

«Մենք երկար ժամանակ նախկին Խորհրդային Միության երկրներից աշխատել ենք Բելառուսի շուկայում և ունենք մեր առևտրի տունը: Մեր առաքումները չեն դադարել գեթ մեկ վայրկյան: Ըստ այդմ, անկումը զրոյական էր: Եթե այն դիտարկում ենք ընդհանուր ծավալում, ապա, Բելառուսի և Ղազախստանի շուկայի շնորհիվ արտադրության անկումն ավելի քիչ եղավ: Եթե չլինեին հետխորհրդային տարածքի այդ երկրները, այն ավելի մեծ կլիներ»,- ասում է գինու գործարանի գլխավոր տնօրեն Դենիս Շովան:

Աղբյուր` Panorama.am

12:30 29.06.2020