ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
14:00 01.07.2020

Եղանակը Հայաստանում

Հուլիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Օդերեւութաբանները կանխատեսում են ամպրոպի ժամանակ հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում երեկոյան տեղ-տեղսպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, վաղը ցերեկը՝ +24+26։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+21,

Տավուշում գիշերը +13+18, ցերեկը՝ +22+26,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +23+25,

Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+26,

Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +25+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,

Արցախում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23 (հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +25+28):

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 01.07.2020