ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել
17:00 01.07.2020

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Առողջացել է 14 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

Աղբյուր` Panorama.am

17:00 01.07.2020

Ամենաշատ ընթերցվածները