ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԱՄԷ-ում մարսյան քաղաք է ստեղծվել
15:00 02.07.2020

ԱՄԷ-ում մարսյան քաղաք է ստեղծվել

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին է մոտենում իսկական մարսյան քաղաքի շինարարությունը: Բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն 2021 թվականին։ Ստեղծվող բնակավայրը, որը ստացել է Mars Science City անունը, լիովին նմանակելու է կյանքը կարմիր մոլորակի վրա՝ այնպես, ինչպես այն պատկերացնում են գիտնականները, փոխանցում է RG-ն:

Այդպիսի քաղաքի ստեղծման մասին, որտեղ գիտնականներն ու տիեզերագնացները կանցկացնեն իրենց հետազոտությունները, հայտարարվել էր 2017 թվականին, երբ ԱՄԷ-ի իշխանությունները հայնել էին Մարսն արդեն 100 տարի անց՝ 2117 թվականին, գաղութացնելու մտադրության մասին, հիշեցնում է իսպանական El Mundo-ն։

Քաղաքի մակերեսը, որը կառուցվում է Դուբայի մերձակայքում, ավելի քան 176 հազար քառակուսի մետր է կազմում, ինչը համեմատելի է 30 ֆուտբոլային դաշտի հետ: Բոլոր շենքերը ստորգետնյա են եւ պաշտպանված են գմբեթներով, որոնք կառուցվել են 3D տպիչների միջոցով: Մարսի վրա դա անհրաժեշտ կլինի՝ մարդու կյանքի համար հարմար ջերմաստիճան, մթնոլորտային ճնշում ստանալու եւ մագնիսական դաշտի բացակայության դեպքում վնասակար ճառագայթումից պաշտպանելու համար: Բացի այդ, այդ տեխնոլոգիաների կիրառումը կօգնի գնահատել ապագա տիեզերական թռիչքներում 3D տպիչներն այլ մոլորակներ ուղարկման նպատակահարմարությունը՝ պատրաստի մոդուլների օգտագործման փոխարեն, ինչպես նախկինում ենթադրվում էր:

Որպես հիմնական շինանյութ օգտագործվում է Դուբայի անապատի ավազը։ Պոլիէթիլենից պատրաստված մեմբրանները կապահովեն պաշտպանությունն արտաքին միջավայրից: Բիոմներում որոնք ճնշման տակ կլինեն, կտեղակայվեն հետազոտական լաբորատորիաները, բնակելի համալիրներն եւ այգիները՝ փորձարարական քաղաքի բնակչության համար սնունդ ապահովելու համար: Թթվածին նախատեսվում է ստանալ Մարսի մակերեւույթի տակ գտնվող սառույցից, իսկ էլեկտրաէներգիա՝ առաջատար տեխնոլոգիաների (հիմնականում արեւային վահանակների) օգնությամբ:

Քաղաքի կառուցումը Մարսի գաղութացմանը նախապատրաստվելու կետերից միայն մեկն է: Նույն հավակնոտ ծրագրի շրջանակներում ԱՄԷ-ն նախորդ տարի իր առաջին տիեզերագնացին ուղարկել էր տիեզերք: Դա Հազա Ալ-Մանսուրին էր: Նա ընտրվել է ավելի քան 4 հազար թեկնածուներից: Այժմ երկրի իշխանությունները պատրաստվում են զոնդ ուղարկել Մարս՝ կարմիր մոլորակի մթնոլորտը հետազոտելու համար: Այն պետք է ուղեծիր ժամանի 2021 թվականին, երբ կնշվի ԱՄԷ-ի ստեղծման 50-ամյակը:

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 02.07.2020