ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գանձասար-Կապանը դժվարին հաղթանակի հասավ Փյունիկի նկատմամբ
12:00 02.07.2020

Գանձասար-Կապանը դժվարին հաղթանակի հասավ Փյունիկի նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության անցումային խմբի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում 2:3 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին»:

Հանդիպման 15-րդ րոպեին զավեշտալի ինքնագոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը:

77-րդ րոպեին Արմեն Մանուչարյանը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը: 4 րոպե անց 11 մետրանոցի իրավունք ստացան կապանյան թիմի ֆուտբոլիստները, որն անվրեպ իրացրեց Գեղամ Հարությունյանը: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Արսեն Սարգսյանը հաշիվը դարձրեց 2:2, իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեին Գեղամ Հարությունյանը խփելով այս խաղում իր 2-րդ գոլը՝ հաղթանակ պարգևեց կապանյան թիմին:

Այսպիսով, «Փյունիկն» առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում վաստակելով 32 միավոր: «Գանձասար-Կապանը» 31 միավարով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Աղբյուրը՝ Armsport.am

12:00 02.07.2020

Ամենաշատ ընթերցվածները