ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանն այսօր արդեն բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար
19:00 02.07.2020

Հայաստանն այսօր արդեն բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը դա ուղիղ արտադրողները են»,-ներկայացնելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերման և դրա ձեռքբերման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ կառավարության նիստում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ ինքն անձամբ է բանակցությունները վարում պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ և երեկ խոսել է «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը հայազգի Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված կազմակերպություն է: Արսեն Թորոսյանը նկատեց, որ այդ ընկերության կողմից մշակվող  «Էմեռեն 1723» պատվաստանյութը բազմաթիվ այլ պատվաստանյութերի շարքում ընդւնման ենթակա ամենահավանական թեկնածուներից մեկն է:

Ըստ առողջապահության նախարարի, բանակցություններ են տարվում նար ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարթակների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել մեծաթիվ երկրների համար, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա:

«Վտանգը կայանում է նրանում, որ որոշ երկրներ կարող են միանգամից մեծ քանակությամբ արտադրված, կամ դեռ չարտադրված պատվաստանյութեր գնել և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ»,- հայտնեց նախարարը և բացատրեց, որ հնարավոր է պատվաստանյութը երկրների մեկ խմբի համար հասանելի լինի 2020 թ. վերջին կամ 2021 թ. սկզբին, բայց երկրների մյուս խմբին  հասանելի դառնա դրանից մեկ տարի անց, այդ պատճառով պետք է բանակցությունները օպերատիվ վարել:

Արսեն Թորոսյանի խոսքով, պատվաստանյութը մատակարարման պատրաստ կլինի 2020 թ. վերջին, կամ 2021 թ. սկզբին, որը պարզ կլինի աշնան սկզբին, երբ ամփոփվեն փորձարկումների 3 փուլի արդյունքները: Առղջապահության նախարարը հավաստիացրեց, որ պատվաստանյութը հասարակությանը  կօգնի վերադառնալ բնականոն կյանքի:

«Մահերի թիվը կոնկրետ կախված է վիճակագրությունից եթե շատ կոպիտ ձևակերպենք՝ 590 երեկվա ախտորոշված դեպքերը նշանակում են, որ 11 մարդ այդ օրվա վիճակագրության բերումով մահանալու է»,- իր հերթին հայտնեց վարչապետը և կոչ արեց մինչև պատվաստանյութի հայտնաբերելը պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Մեզնից յուրաքանչյուրը հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ, մահվան է դատապարտում ինչ-որ մի ուրիշ քաղաքացու, բայց մեզանից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորվել, որ այդ քաղաքացին հենց ինքը կամ իր ընտանիքի անդամը չի լինի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստում ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ շուկայում դիմակների գներն անկում են ապրել։

Վերջինիս խոսքով, ներկրված դիմակները ունեցել են թանկ գին, իսկ տեղական արտադրության դիմակները 60 դրամ են և հիմա կա դրանց պրոֆիցիտ:

«Հայաստանից դիմակների արտահանում մի անգամ արդեն կատարվել է 60 դրամով: Հիմա մենք երկու խնդրի աառաջ ենք կանգնել. եթե չենք թողնում դիմակների արտահանումը, ապա տնտեսավարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառել, իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն: 60 դրամ՝ տեղականը, իսկ դրսինը՝ մի փոքր ավելի թանկ»,- հայտնեց Գևորգյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատելով, որ գնանկում և պրոֆիցիտ կա՝ հայտնեց, որ  բոլոր քաղաքացիներին կարող են կոչ անել կրել միայն գործարանային արտադրության դիմակ:

Աղբյուր` Panorama.am

19:00 02.07.2020

Ամենաշատ ընթերցվածները