ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
14:00 04.07.2020

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Հանգստյան օրերին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Օդերեւութաբանները կանխատեսում են ամպրոպի ժամանակ հարավարեմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 17-19 մ/վ: Անձրեւի աննշան հավանականություն կա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +20+22, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+28,

Տավուշում գիշերը +14+19, ցերեկը՝ +30+35,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32,

Արարատում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,

Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+35,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28,

Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+30 (հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+37):

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 04.07.2020

Ամենաշատ ընթերցվածները