ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ո՞րն է սրտի համար ամենակարևոր վիտամինը
20:00 04.07.2020

Ո՞րն է սրտի համար ամենակարևոր վիտամինը

Սրտաբան-թերապևտ Իրինա Մուրադյանը հայտնել է, թե որ վիտամինն է կարևոր դեր խաղում սրտի և անոթների առողջության համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Ըստ բժշկի, սրտի համար շատ կարևոր է օրգանիզմում վիտամին D-ի ճիշտ մակարդակը: Իտալացի գիտնականները 2007 թվականից մինչև 2013 թվականը անցկացրել են կլինիկական փորձարկումների մետա-վերլուծություն և նկատել են, որ վիտամին D-ի պակասն օրգանիզմում մեծացնում է զարկերակային հիպերտոնիկ հիվանդության զարգացման ռիսկը։

«Վիտամին D-ի անբավարարությունը դիտվում է որպես սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ոչ դասական ռիսկի գործոն»,- ասել է Իրինա Մուրադյանը։

Սրտաբանը նշել է, որ արյան մեջ վիտամին D-ի պակասի առկայության դեպքում դեղամիջոցի չափաբաժինն ու ընտրությունը պետք է իրականացնի բժիշկը:

Աղբյուր` Panorama.am

 
 
20:00 04.07.2020