ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել է տեղում առկա գրեթե բոլոր զինատեսակները
15:00 15.07.2020

Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել է տեղում առկա գրեթե բոլոր զինատեսակները

Ադրբեջանական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել են տեղում առկա իրենց գրեթե բոլոր զինատեսակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական Զինված ուժերը, այդ թվում և' սահմանապահ ծառայությունը, և' երրորդ բանակային կորպուսը, իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը կիրառել են, բացառությամբ մի քանի միջոցների: Օգտագործվել են բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը, տանկեր, հրետանային միջոցներ, ընդուպ 122 մմ և չի բացառվում, որ ավելի մեծ տրամաչափերի, հրետանային միջոցների մեծ մասը, բացառությամբ մի քանի միջոցների, ականանետեր, հարվածային ԱԹՍ-ներ»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էրոր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել են իրենց դիրքԺամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձըկիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել են հայկական կողմից ևկորուստներ կրելովհետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելովոր հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էրոր Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբորտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկիցԻրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էրոր երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկանորոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էրոր հուլիսի 14-ի գիշերը ՀՀ  Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժորը  հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքներըտուժածներ չկան։  Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի ԷլբակյանըԱվելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներկրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հուլիսի 14-ից, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍորոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում:

Նորայր Շողիկյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 15.07.2020

Ամենաշատ ընթերցվածները