ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար
20:00 16.07.2020

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար

Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները` կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սրումը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ես կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական դիվանագիտության, հանրային դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միայն կարգավորվի ներկայիս սահմանային հակամարտությունը, այլև ընդհանուր առմամբ մեր եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները  բարելավվեն։ Ռուսաստանը նման հնարավորություններ ունի, մենք մեկ անգամ չէ, որ դրանցից օգտվել ենք»,- ասել է Ռուդենկոն։

ՌԴ փոխնախարարը նշել է, որ «այժմ ամբողջ միջազգային հանրության առաջնային խնդիրն է արագ դադարեցնել այն, ինչ տեղի է ունեցել անցած երկու օրերին (Ադրբեջանի և Հայաստանի սահմանին)»:

«Այս առումով շատ կարևոր է այն պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք Մինսկի խմբի անդամ են, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Մինսկի խումբը միավորում է շատ ավելի մեծ թվով պետություններ, քան պարզապես երեք համանախագահներն են: Այս երկրները, որոնք շրջապատում են, սահմանակից են այդ տարածաշրջանին, պետք է ցույց տան առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն և զսպվածություն, ներառյալ հանրային հռետորաբանության մեջ», - ասել է Ռուդենկոն Tass-ին։

Նշենք, որ Ռուդենկոյի այս խոսքերի ակնհայտ հասցեատերը Թուրքիան է, որը ոչ միայն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին ու նրա զինուժին՝ ընդդեմ Հայաստանի։

Հավելենք նաև, որ Թուրքիային ուղղված ակնարկ կար նաև ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունում, որում ռուսական կողմը նշում էր նաև կարևորությունը, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման հարցում և  խուսափեն լրացուցիչ լարվածության աճ առաջացնող հայտարարություններից ու գործողություններից։

Աղբյուր` Panorama.am

 
 
20:00 16.07.2020

Ամենաշատ ընթերցվածները