ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Միշուստինը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը
19:00 22.07.2020

Միշուստինը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հույս է հայտնել, որ Ռուսաստանում աշնանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կստեղծվի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին մեր բոլոր հետազոտական հաստատություններում պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Դրանով զբաղվում է կրթության եւ գիտության նախարարությունը, առողջապահության նախարարությունը, Կենսաբժշկական դաշնային գործակալությունը, «Ռոսպոտրեբնադզոր»-ը, այս պահի դրությամբ՝ 17 կազմակերպություն եւ 26-ից ավելի տեսակի պատվաստանյութ: «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դրությամբ 4 պատվաստանյութ ապացուցել է իր անվտանգ լինելը, եւ երկու պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են. դա Գամալեայի եւ Պաշտպանության նախարարության կենտրոնն է: Երկուսը պատրաստվում են փորձարկումների մեկնարկին. դա է «Վեկտորն» է եւ պատվաստանյութերի եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտն է»,- հայտնել է վարչապետը՝ չորեքշաբթի օրը Պետդումայում ներկայացնելով կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցը։

«Ամենակարեւորն արտադրական հարթակների նախապատրաստումն է՝ համոզվելու համար, որ պատվաստանյութերն անվտանգ են, եւ ես հույս ունեմ, որ աշնանը մենք կստանանք մեր հուսալի ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ»,- հավելել է Միշուստինը:

Աղբյուր՝ news.am

19:00 22.07.2020

Ամենաշատ ընթերցվածները