ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կորոնավիրուսը կարող է անպարտելի լինել
14:00 24.07.2020

Կորոնավիրուսը կարող է անպարտելի լինել

Մինեսոտայի համալսարանի գիտնականները պնդում են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը գուցե երբեք հնարավոր չի լինի լիովին հաղթահարել: Միայն պատվաստանյութը կարող է սահմանափակել վիրուսի տարածումը, որը ժամանակի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհարմարվի մարդու օրգանիզմին եւ կկրկնվի այնպես, ինչպես դա լինում է մրսածության վիրուսների դեպքում։

Ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտման կենտրոնի տնօրեն Մայքլ Օսթերհոլմը կարծում է, որ կորոնավիրուսը կապրի մարդկության հետ ՄԻԱՎ-ի նման: Մասնագետը նաեւ կասկածում է, որ պատվաստանյութի օգնությամբ մարդիկ կկարողանան երկարատեւ իմունիտետ ձեռք բերել, քանի որ առողջացածների մոտ հակամարմիններով ապահովված իմունային պաշտպանությունն աստիճանաբար թուլանում է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատվաստումը իմունիտետ կստեղծի կորոնավիրուսի դեմ, որը կպահպանվի մի քանի ամիսից մինչեւ մի քանի տարի: Ավելի արդյունավետ պատվաստանյութ մշակելու համար ավելի շատ հետազոտություններ կպահանջվեն, սակայն այժմ մարդկությունը դրա համար ժամանակ չունի:

Worldometers.info/coronavirus/-ի փոխանցմամբ՝ աշխարհում ավելի քան 15․5 միլիոն մարդ է արդեն վարակվել կորոնավիրուսով, որից 636 633-ը մահացել է։

Աղբյուր՝ med.news.am

14:00 24.07.2020

Ամենաշատ ընթերցվածները