ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թրամփը հրաժարվել է հանցավորության դեմ պայքարի համար Նյու Յորք դաշնային ուժեր ուղարկելու ծրագրից
17:00 24.07.2020

Թրամփը հրաժարվել է հանցավորության դեմ պայքարի համար Նյու Յորք դաշնային ուժեր ուղարկելու ծրագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հանցավորության դեմ պայքարի համար դաշնային ուժեր չուղարկել Նյու Յորք: Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում տեղեկացրել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

«Նախագահը ծրագրում էր դաշնային զորքերն ուղարկել Նյու Յորք, ես խոսել եմ նրա հետ այդ մասին: Ես չեմ կարծում, որ դաշնային զորքերի կամ դաշնային գործակալների Նյու Յորք ուղարկելը որևէ կերպով հիմնավորված է, և ես ասացի նրան այդ մասին: Այնտեղ չկա դաշնային սեփականություն, որը վտանգի տակ է: Այդ իսկ պատճառով, նախագահն ասաց, որ ինձ լսելով չի անի դա»,-գրել է Կուոմոն:

Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել էր, որ անհապաղ դատի կտա Թրամփին, եթե վերջինս դաշնային ուժերն ուղարկի ամերիկյան քաղաքներ, այդ թվում` Նյու Յորք:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր Չիկագո և երկրի այլ քաղաքներ դաշնային լրացուցիչ ուժերի ուղարկման մասին՝ հանցավորության դեմ պայքարի համար: ԱՄՆ-ի գլխավոր դատախազը տեղեկացրել էր, որ ավելի քան 200 աշխատակիցներ ուղարկվել են Կանզաս Սիթի, նույնքան էլ` Չիկագո: Ավելի վաղ դաշնային ուժերն ուղարկվել էին Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաք` անկարգությունների դեմ պայքարելու համար:

Աղբյուր՝ tert.am

17:00 24.07.2020