ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը
17:00 24.07.2020

Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մոտ 12 կմ-ում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։

Մասնավորապես‚ շինաշխատանքներ են կատարվում Մ-2-ի կմ 270+000-կմ 277+000 հատվածում։ 7 կմ երկարությամբ այս հատվածի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 590 միլիոն ՀՀ դրամ։

Շինաշխատանքները կատարում են «Ոսմար» և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ները։ Մ-2-ի կմ284+400-կմ289+100 հատվածում հիմնանորոգման աշխատանքներ է կատարում «Ապառաժ» ՍՊԸ-ն։ 4.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մոտ 420 միլիոն ՀՀ դրամ։ Երկու հատվածներում էլ հիմնանորոգումը մեկնարկել է հունիսին‚ ըստ պայմանագրի‚ աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից հետո 150 օրվա ընթացքում։

Շինարարների կողմից կատարվելու են հողային աշխատանքներ, ճանապարհիպատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, խողովակների մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծման աշխատանքների իրականացում:

Աղբյուր՝ Արմենպրես

17:00 24.07.2020

Ամենաշատ ընթերցվածները