ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 9 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց, հարուցվել է քր.գործ
15:00 25.07.2020

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 9 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց, հարուցվել է քր.գործ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր. օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Վաոց Ձորի մարզում Կապանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայի և Toyota Camry ավտոմեքենայի մասնակությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: 

Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել էին շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ի

Վթարի հետևանքով 8 վիրավորներից 3- ը տեղափոխվել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Աղբյուր՝ shamshyan.com
15:00 25.07.2020

Ամենաշատ ընթերցվածները