ԱՎԵԼԻՆ

Արցախ

Ադրբեջանը շփման գոտում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ
19:00 25.07.2020

Ադրբեջանը շփման գոտում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ

Հուլիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 2300 կրակոց: Այս մասին հայնում են Արցախի պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապռտում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ հուլիսի 12-18-ն ը, նկատվել էր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  6000  կրակոց:

Աղբյուր՝ panorama.am

19:00 25.07.2020

Ամենաշատ ընթերցվածները