ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 321, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 37 317 է, մահվան դեպքերինը՝ 925
13:00 26.07.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 321, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 37 317 է, մահվան դեպքերինը՝ 925

Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 321 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 317-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 705 է:

Նախորդ մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 220 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 925-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 26 478, փաստացի բուժվողներինը՝ 9914 (մեկ օրում ավելացել է 81-ով): Մեկ օրում թեստավորվել է 1448 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 157 152 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Աղբյուր՝ tert.am

13:00 26.07.2020