ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Լիճք-Մեղրի ճանապարհը հիմնանորոգվում է
17:00 27.07.2020

Լիճք-Մեղրի ճանապարհը հիմնանորոգվում է

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լիճք բնակավայրի խաչմերուկից մինչև Մեղրի 10 կմ երկարությամբ ճանապարհահատվածում (կմ 364+000 – կմ 374+000) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։

Հիմնանորոգման շրջանակում իրականացվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, ջրահեռացման համակարգերի վերականգնում, երկու կամուրջների նորոգում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ նշագծում։

Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 1 միլիարդ 12 միլիոն դրամ։

Աղբյուր` Panorama.am

 
 
17:00 27.07.2020

Ամենաշատ ընթերցվածները