ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
12:00 28.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և հուլիսի 28-ի առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց: Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»,- գրել է Ստեփանյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

12:00 28.07.2020