ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք
17:00 28.07.2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

Արցախում հուլիսի 28-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 217 քաղաքացու մոտ, որից 154-ն առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 4991 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Վերջին 24 ժամում առողջացել է 1 հոգի: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ 

Լիլիթ Դեմուրյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 28.07.2020

Ամենաշատ ընթերցվածները