ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եթե պահենք կանոնները՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալով․ Փաշինյան
12:30 30.07.2020

Եթե պահենք կանոնները՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալով․ Փաշինյան

Հայաստանում ներկայիս համաճարակային իրավիճակը հուսադրող է, բայց այդ հույսը կարող է հօդս ցնդել, եթե այդ հնարավորությունը չօգտագործվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարետատան նիստից հետո ճեպազրույցին ամփոփելով իր խոսքը` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ իրենք կենտրոնացել են առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով:

«Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին՝ չվարակենք ուրիշներին և չվարակվենք ինքներս: Դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Եթե մենք այս կանոնները պահենք՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալով: Իսկ եթե չպահպանենք, ցավոք սրտի, այս բրիֆինգների շարքը կշարունակվի:

Եկեք այնպես անենք, որ այս բրիֆինգների շարքը չշարունակվի և մեր բրիֆինգները լինեն բոլորովին ուրիշ հարցերի՝ մեր տնտեսական և այլ խնդիրների լուծման վերաբերյալ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

12:30 30.07.2020

Ամենաշատ ընթերցվածները