ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք
16:00 30.07.2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք

Արցախում հուլիսի 30-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 232 քաղաքացու մոտ, որից 162-ն առողջացած: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է  5519 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք.3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով:

Կա 125 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 69 պացիենտ:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 30.07.2020

Ամենաշատ ընթերցվածները