ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այսօր նշվում է ընկերության օրը
15:00 30.07.2020

Այսօր նշվում է ընկերության օրը

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2011 թ. մայիսի 3-ի որոշմամբ, հուլիսի 30-ին նշվում է ընկերության օրը։
Տոնի մասին հիշեցնում է Calend.ru-ն ու գրում՝ աշխարհը կանգնած է սպառնալիքների ու վտանգների առջև, ինչպիսին են աղքատությունը, բռնությունը, մարդու իրավունքների խախտումները։ Դա վնասում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, խոչընդոտում զարգացմանը։ Դրանց հաղթահարմանը կարելի է հասնել համերաշխության ուղիով, որը կարող է արտահայտվել բազմաթիվ ձևաչափերով։ Առաջինն ընկերությունն է, որը մտերմացնում է մարդկանց։

«Միասին մենք կարող ենք հասնել համաձայնության, ստեղծել նորմալ պայմաններ մարդկանց ապրելու համար, փորձել աշխարհը դարձնել ավելի լավը»,-գրում է աղբյուրը։

ՄԱԿ-ը երկրներին, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է տոնը նշել մշակութային ավանդույթներին համաձայն, կազմակերպել միջոցառումներ, հանդես գալ նախաձեռնություններով, ինչը կնպաստի միջազգային հանրության ուժեղացմանը, ինչպես նաև երկխոսությանը, համերաշխությանը, փոխըմբռնմանը։

Աղբյուր` Panorama.am

 
 
15:00 30.07.2020

Ամենաշատ ընթերցվածները