ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայկական գորգերի արտադրությունը 72․4%-ով նվազել է
18:00 30.07.2020

Հայկական գորգերի արտադրությունը 72․4%-ով նվազել է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020 թվականի հունվար-մայիսին 72․4%-ով նվազել է գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Կոմիտեից, 5 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 5.1 տոննա գորգ, իսկ 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 18.5  տոննա գորգ:

Հիշեցնենք, որ 2019 թվականին հանրապետությունում արտադրվել է 31.5 տոննա գորգեր և գորգեղեն՝  2018 թ-ի համեմատ աճելով 19.8%-ով, իսկ 2018 թվականին արտադրվել է 26.3 տոննա գորգ՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։

Աղբյուր` Panorama.am

 
 
18:00 30.07.2020

Ամենաշատ ընթերցվածները