Հասարակական
Պատմության հետագծով
1947 թ. հուլիսի 31-ին մահացել է Համո Օհանջանյանը՝ հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ (ծնվ.՝ 1873 թ.)։
* 2013 թ. հուլիսի 31-ին մահացել է Մարկ Սաղաթելյանը՝ դերասան, հումորիստ, շոումեն (ծնվ.՝ 1971 թ.)
* 904 թ. հուլիսի 31-ին արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում՝ Թեսաղոնիկե)։
* 1914 թ. հուլիսի 31-ին ծնվել է Լուի դը Ֆյունեսը՝ ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան (մահ.՝ 1983 թ.)։
* 1988 թ. հուլիսի 31-ին ¬ ծնվել է Լոուջան Հատլուլը` Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ:
* 2008 թ. հուլիսի 31-ին ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում ջուր։
* 1944 թ. հուլիսի 31-ին մահացել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին՝ ֆրանսիացի գրող:
Հիշարժան փաստեր
* Բանջարեղենի մեծ մասը եւ գրեթե բոլոր մրգերը պարունակում են սպիրտի ոչ մեծ քանակություն:
* ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղն այն երկրների շարքում, որտեղ գրանցված է ամենաբարձր տարիքը (21 տարեկան), որին հասնելու դեպքում է միայն թույլատրվում օգտագործել ոգելից խմիչք: Որոշ երկրներում թույլատրվում է խմել 16 տարեկանից:
* Հետազոտողները ենթադրում են, որ յուրաքանչյուր 1 րոպեում մոլորակի բնակչության 0,7 տոկոսը գտնվում է հարբած վիճակում, այսինքն` այս պահին 50 մլն մարդ հարբած է:
* Աշխարհի ամենաթանկարժեք օղու շիշն արժե 3.75 մլն դոլար: «Միլիոնատեր օղին» սկզբից ֆիլտրում են սառույցի, ապա սկանդինավյան կեչու փայտից ստացված ածխի, իսկ վերջում` մանրացված ադամանդի եւ թանկարժեք այլ քարերի փոշու միջով: Այն վաճառում են ադամանդներով ծածկված բյուրեղապակե շշի մեջ` պլատինի եւ ռոդիումի հավելմամբ:
* Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում 21 տարեկան մոտ 5000 մարդ է մահանում ալկոհոլի հետեւանքով ծագած իրավիճակներում, օրինակ` ավտովթարից, առօրյա սպանություններից, թունավորման արդյունքում եւ նմանատիպ այլ վնասվածքներից:
* Մարզված մարդկանց մոտ դիմադրողականությունն ալկոհոլի նկատմամբ ավելի մեծ է, քան գերերի մոտ: Ջրով հարուստ մկանային հյուսվածքներն ալկոհոլն ավելի արդյունավետ են կլանում` չթողնելով, որ այն հասնի ուղեղին:
* Շամպայնի շշի 1 քառ. դյույմում պարունակվում է 40 կգ ճնշում, իսկ դա երեք անգամ ավելի է, քան ճնշումն ավտոմեքենայի անվադողերում: Շամպայնի շշից դուրս թռած խցանը թռչում է 95 կմ/ժ արագությամբ եւ երբեմն կարող է բավականին լուրջ վնաս հասցնել, եթե դիպչի որեւիցե մեկին:
* Վիկինգներն օգտագործել են ալկոհոլ, սակայն նրանք այն խմել են ոչ թե դրա համար նախատեսված անոթներից (ինչպես պնդում են պատմաբանները), այլ պարտված թշնամիների գանգերից:
* Աշխարհի «ամենագարեջրային» երկիրը համարվում է Չեխիան, որտեղ գարեջրի տարեկան քանակը 1 մարդու հաշվով կազմում է 151 լիտր: Այսպիսով, Չեխիան հեշտությամբ առաջ է ընկել իրենց գարեջրերով հայտնի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իռլանդիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը:
* Կամբոջայի հայտնի խմիչքներից է «Մորմ Բրենդին»` հիանալի խառնուրդ, որը ներառում է բրնձի լիկյոր եւ նոր սպանված մորմ:
* Եվրոպայի ավագ դպրոցների սրճարանների մեծ մասում սովորողները ցանկության դեպքում կարող են գարեջուր գնել:
* Օղին աշխարհի ամենահայտնի ալկոհոլային խմիչքն է: Յուրաքանչյուր տարի աշխարհի բնակչությունը խմում է մոտ 5 մլրդ լիտր օղի:
* Աբրահամ Լինքոլնն ունեցել է օղի վաճառելու արտոնագիր եւ աշխատեցրել է մի քանի պանդոկ:
* «Բրենդի» բառը ծագել է հոլանդական «բրանդեվին» բառից, որը նշանակում է «գինու այրոց»:
* 0,5 լիտր գարեջրի, մեկ գավաթ գինու եւ մեկ բաժակ օղու մեջ պարունակվում է ալկոհոլի գրեթե նույն քանակությունը:
* Մինչ Ադոլֆ Հիտլերը համարվում է աշխարհի ամենահայտնի չխմող մարդը, սըր Ուինսթոն Չերչիլը եղել է ամենահայտնի հարբեցողը:
Մ. Ա.
Աղբյուրը՝ «Արմենպրես»