ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. սպասվում են անձրեւներ
14:00 01.08.2020

Եղանակը Հայաստանում. սպասվում են անձրեւներ

Օգոստոսի 1-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +33+35:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+28, 

Տավուշում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+33,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,

Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36, 

Արմավիրում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+27,

Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+27 (հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35):

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 01.08.2020