ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փորձագետները հայտնել են, թե որ կայքեր չի կարելի այցելել հանրային Wi-Fi-ով
19:00 01.08.2020

Փորձագետները հայտնել են, թե որ կայքեր չի կարելի այցելել հանրային Wi-Fi-ով

«Անվճար Wi-Fi- ով հանրային կետերի քանակը տարեցտարի աճում է, բայց դրանք օգտագործելիս մի մոռացեք կիբերանվտանգության կանոնների մասին, երբ օգտվում  եք ֆինանսական ծառայություններից, մտնում էլփոստ և սոցիալական ցանցեր, ինչպես նաև առցանց գնումներ  եք կատարում»,- խորհուրդ են տալիս «ՌԻԱ Նովոստի»-ին հարցազրույց տված փորձագետները:

«Հասարակական Wi-Fi ցանցերը օգտագործելիս կարևոր է հասկանալ, որ չարամիտները կարող են առնվազն տվյալ սեսիայի ընթացքում ներխուժել և վերլուծել ձեր տվյալները: Այն մենք կարող ենք համեմատել միջոցառման ժամանակ վարագույրի հետևում տեղի ունեցող կոնֆեդենցիալ զրույցի հետ, որը ցանկացած մասնակից կարող է լսել և այնուհետև օգտագործել ստացված տեղեկատվությունը իր նպատակների համար: Տվյալների արտահոսքի ռիսկ կա նաև այն ժամանակ, երբ սարքն ուղղակի միացված է հանրային Wi-Fi -ին, հետևաբար, խորհուրդ է տրվում չգրանցվել այն կայքերում, որոնք կարող են պարունակել կրիտիկական տեղեկատվություն օգտագործողի մասին»-հայտնել է Jle Infosystems-ի տեղեկատվական անվտանգության կենտրոնի խորհրդատու Գլեբ Կարմանովը:

InfoWatch Group- ի վերլուծության և հատուկ ծրագրերի ղեկավար Անդրեյ Արսենտևը խորհուրդ է տալիս չստուգել փոստը հանրային Wi-Fi ցանցերի միջոցով, ինչպես նաև անձնական տվյալները չմուտքագրել տարբեր ծառայությունների և ծրագրերի, այդ թվում՝ բջջային բանկի մեջ:

ESL Rus- ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ռուսլան Սուլեյմանովը հավելել է, որ առցանց գնումները չպետք է իրականացվեն հանրային ցանցերի միջոցով, իսկ «Կասպերսկու լաբորատորիայի» կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը նաև խորհուրդ է տալիս զերծ մնալ տարբեր ծառայություններից և սոցիալական ցանցերից լոգինների և գաղտնաբառերի մոտքագրումից:

Աղբյուր` Panorama.am

 
 
19:00 01.08.2020