ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք
15:00 02.08.2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

Արցախում օգոստոսի 2-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 239 քաղաքացու մոտ, որից 167-ն առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 5944 թեստավորում, հաստատվել՝ կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված վայրում: Կա 127 մեկուսացված անձ։

Փաստացի բուժում է ստանում 71 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան 

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 02.08.2020