ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքներում բռնկված հրդեհները
15:00 03.08.2020

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքներում բռնկված հրդեհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 1-ին 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում այրվել է 500 քմ, Արմավիրի մարզիշ Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ, Արտիմետ գյուղում՝ 2000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 8000 քմ, Առինջ գյուղում՝ 1000 քմ, Գետամեջ գյուղում՝ 2500, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ, Բռնակոթ գյուղում՝ 600 քմ խատածած տարածք: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

15:00 03.08.2020