ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում անցկացվելու է «Միսս Հայաստան 2020» մրցույթի նախընտրական փուլերից մեկը
12:00 04.08.2020

Կապանում անցկացվելու է «Միսս Հայաստան 2020» մրցույթի նախընտրական փուլերից մեկը

«Միսս Հայաստան 2020» ազգային գեղեցկության մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող գեղեցկուհիներ՝ եթե դուք 17–27 տարեկան եք, հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունեք 168 սմ-ից բարձր հասակ և 90-60-90-ին մոտ չափսեր, ուրեմն հենց դուք կարող եք մասնակցել այս մրցույթին։
Քասթինգին մասնակցելու համար անհրաժեշտ է Ձեր անուն ազգանունը, հեռախոսահամարը և տարիքը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Գուցե հենց դուք ներկայացնեք Ձեր մարզը «Միսս Հայաստան 2020» մրցույթին։
Շտապեք, քանի որ քասթինգի հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը։

«Միսս Հայաստան 2020» տիտղոսը սպասում է Ձեզ...

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

12:00 04.08.2020