ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում Niva-ով վթարի է ենթարկվել Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը
12:00 06.08.2020

Սյունիքի մարզում Niva-ով վթարի է ենթարկվել Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը

Օգոստոսի 5-ին, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի Ուժանիս համայնքի վարչական ղեկավար, 28-ամյա Սասուն Սարգսյանն է, ով օգոստոսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, վարելով ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել քարերին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Վ. Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուր՝ shamshyan.com

12:00 06.08.2020

Ամենաշատ ընթերցվածները