ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գիտնականները նավթամթերքը տարրալուծող պատրաստուկ են մշակել
20:00 06.08.2020

Գիտնականները նավթամթերքը տարրալուծող պատրաստուկ են մշակել

Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների եւ դիզայնի պետական համալսարանի էներգետիկայի եւ տեխնոլոգիայի բարձրագույն դպրոցի աշխատակիցները նավթամթերքը տարրալուծող պատրաստուկ են մշակել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունում:

Մշակումը հանքային պարարտանյութերի ստեղծման ոլորտում հետազոտությունների շարունակությունն է դարձել:

Նավթամթերքի տարրալուծումից հետո միկրոօրգանիզմները մահանում են եւ սննդային շղթայի օղակ դառնում աբորիգենային միկրոֆլորայի համար՝ ասել է մշակման հեղինակներից մեկը՝ Ալեքսեյ Խլինովսկին:

Նախարարությունում նշել են, որ պատրաստուկի փորձարկումները ցույց են տալիս, որ նոր ձեւով բջիջների տիտրը (ծավալի միավորում բջիջների քանակը) 10-15 անգամ մեծ է, քան շուկայում հայտնիների մոտ, ինչը թույլ է տալիս նվազեցնել ծախսերի նորման: Եվս մեկ առավելություն է այն, որ այն արդյունավետորեն աշխատում է եւ՛ հողի մեջ, եւ՛ ջրում:

Դաշտային փորձարկումներն անցկացվել են Սուրգուտնեֆտեգազի եւ Իրկուտսկի նավթային ընկերությունների տարածքում:

Աղբյուր՝ news.am
20:00 06.08.2020

Ամենաշատ ընթերցվածները