ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի
20:00 07.08.2020

Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի

Օգոստոսի 04-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է՝ հասնելով 13-ի։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանի հայ համայնքի միության ֆեյսբուքյան էջը։ Ավելի վաղ հայտարարվել էր 11 հայ զոհերի մասին։

Վերջին տվյալներով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զահվել է 149 մարդ։ Այդ թիվը ամենայն հավանականությամբ կավելանա։

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, ողբերգության հետևանքով վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, 300 հազարից ավելի մարդ մնացել է անօթևան:

Նշվում է, որ զոհերի հուղարկավորությունները արդեն սկսվել են երկրի մի շարք շրջաններում: Դրանք անցկացվում են ինչպես քրիստոնեական, այնպես էլ մուսուլմանական ավանդույթների համաձայն:

Աղբյուր` Panorama.am

20:00 07.08.2020

Ամենաշատ ընթերցվածները